Նորություններ

«Վուլվերհեմպտոն» 2-1 «Չելսի» (տեսանյութ)

06.12.2018, 01:44

Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսին»։

 

«Ազնվականներն» անակնկալ պարտություն կրեցին «գայլերից»։ Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Ռուբեն Լոֆտուս-Չիկը։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը երկու անգամ գրավեցին Կեպա Արիսաբալագայի պաշտպանած դարպասը և այս հանդիպումից 3 միավոր վաստակեցին։ Գոլերի հեղինակ դարձան Ռաուլ Խիմենեսը և Դիոգու Ժոտան։

 

Այս հաղթանակից հետո «Վուլվերհեմպտոնը» մեկ նիշով բարելավեց իր դիրքը մրցաշարային աղյուսակում։

 

Գոլեր․ Լոֆտուս-Չիկ՝ 18ր, Խիմենես՝ 59ր, Ժոտա՝ 63ր։

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

30.05.2019, 00:51

Չելսին հաղթեց Արսենալին և նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը (տեսանյութ)

Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի եզրափակիչը, որտեղ միմյանց հետ մրցեցին երկու անգլիական ակումբներ՝ «Արսենալը» և «Չելսին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

12.05.2019, 19:50

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Այսօր միաժամանակ կայացան Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի բոլոր 10 հանդիպումները։ Չեմպիոնական պայքարում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բրայթոնին»։

կարդալ...