Նորություններ

«Վուլվերհեմպտոն» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

25.04.2019, 00:38

Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված «Վուլվերհեմպտոն» - «Արսենալ» հանդիպումը։

 

«Գայլերն» անակնկալ հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Դաշտի տերերի բոլոր երեք գոլերը գրանցվեցին առաջին խաղկեսում։ Ռուբեն Նևիշը հանդիպման հաշիվը բացեց 28-րդ րոպեին, որից հետո Բերնդ Լենոյի դարպասը գրավեցին նաև Մեթ Դոերթին և Դիոգու Ժոտան։ «Զինագործներին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։

 

Այս հաղթանակից հետո «Վուլվերհեմպտոնը»՝ վաստակած 51 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Արսենալը» կշարունակի մնալ 5-րդ հորիզոնականում։

 

Գոլեր․ Նևիշ՝ 28ր, Դոերթի՝ 37ր, Ժոտա՝ 45+2ր, Սոկրատիս՝ 80ր։

Նելսոն Սեմեդուն տեղափոխվում է Վուլվերհեմփթոն

20.09.2020, 19:46

Նելսոն Սեմեդուն տեղափոխվում է Վուլվերհեմփթոն

Պորտուգալացի եզրային պաշտպան Նելսոն Սեմեդուն տեղափոխվում է Վուլվերհեմփթոն:  Այդ մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, ինչպես նաև Sky Sports-ը։

կարդալ...

Արսենալի չորրորդ ֆրանսիացին

20.09.2020, 02:30

Արսենալի չորրորդ ֆրանսիացին

Ալեքսնադեր Լյակազետը Վեսթ Հեմի դեմ խաղում (2-1) հեղինակեց  50-րդ գոլը Արսենալի կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորրորդ ֆրանսիացին ակումբի պատմության մեջ Տիերի Անրիից (228), Ռոբեր Պիրեսից (84) և Օլիվյե Ժիրույից (105) հետո, ով հատել է 50 գոլի սահմանը։

կարդալ...