Նորություններ

Տիբո Կուրտուան մյուս մրցաշրջանը կանցկացնի «Ատլետիկոյում»

22.06.2013, 21:32

Տիբո Կուրտուա«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կրկին վարձավճարով տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

 

Վերջին 2 տարիների ընթացքում 21-ամյա բելգիացին վարձավճարով հանդես է եկել մադրիդյան ակումբում և երեք մրցանակ է հաղթել. Եվրոպա Լիգան, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և Արքայական գավաթը: Ավելին, Կուրտուան ճանաչվել է ավարտված մրցաշրջանում Լա Լիգայի լավագույն դարպասապահ:

 

Ամենայն հավանականությամբ, «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գտնում է, որ Տիբոն դեռևս պատրաստ չէ Պետեր Չեխի հետ մրցակցել առաջին համարի համար: Այդ պատճառով, Կուրտուան ինչպես և ցանակնում էր, կրկին կմնա «Ատլետիկոյում»` անհրաժեշտ փորձ ձեռքբերելու համար:

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

10.05.2018, 12:43

«Չելսի» 1-1 «Հադերսֆիլդ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացավ Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրից հետաձգված «Չելսի» - «Հադերսֆիլդ» հանդիպումը։

կարդալ...

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

06.05.2018, 21:42

«Չելսի» 1-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...