Նորություններ

Տիբո Կուրտուան չի վախենում Պետր Չեխի հետ մրցակցությունից

06.09.2013, 10:53

Տիբո Կուրտուա«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով հերթական մրցաշրջանն է վարձավճարով խաղում Մադրիդի «Ատլետկոյում», հայտնել է, որ չի վախենում Պետր Չեխի հետ մցրակցությունից:

 

Արդեն երրորդ մրցաշրջանն է Տիբոն անցկացնում «Ատլետիկոյում»:

 

-Ակումբը և անձամբ Ժոզե Մոուրինյոն ցանկանում էին, որ ես վերադառնամ: Նրանք անգամ դիտարկում էին վարձավճարով տեղափոխությունը Պրեմիեր լիգայի որևէ ակումբ:

 

Սակայն այդ տարբերակն ինձ չէր հետաքրքրում: Ես ինձ լավ եմ զգում Մադրիդում և ցանկանում եմ «Ատլետիկոյի» հետ մասնակցել Չեմպիոնների Լիգային: «Չելսիի» հիմնական կազմում տեղ գտնելու համար չեմ վախենում Պետր Չեխի հետ մրցակցությունից: Ես երբեք չեմ վախեցել, քանի որ վստահ եմ իմ ուժերի վրա:

 

Ի՞նչ կլինի հաջորդ տարի: Ես հավանաբար փորձեմ ռիսկի գնալ, սակայն այժմ, որպես երիտասարդ ֆուտբոլիստ, կարևոր է ավելի բարձր մակարդակի հասնել,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Goal-ը:

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

07.10.2018, 21:23

«Լիվերպուլ» 0-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում կենտրոնական խաղում միմյանց էին հանդիպել առաջատարներից «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-3 «Չելսի» (տեսանյութ)

07.10.2018, 19:09

«Սաութհեմպտոն» 0-3 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...