Մոտակա հանդիպումը

20 հոկտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Տիգրանը և Դավիթը ստացան իրենց մրցանակները

30.07.2018, 17:11

Տիգրան Հարությունյանwww.premierleague.am կայքը չորրորդ տարին անընդմեջ մրցանակային լիգա է բացում Fantasy Premier League խաղում։ Հաղթողը որպես նվեր ստանում է Պրեմիեր Լիգայի իր նախընտրած ակումբի մարզաշապիկը պաշտոնական խանութից։

 

Նախորդ մրցաշրջանը տարբերվեց նրանով, որ մեր լիգայի առաջին երկու մասնակիցներն ունեցան հավասար միավորներ։ Չնայած խաղի կանոնակարգը հավասար միավորների դեպքում լրացուցիչ ցուցանիշներով հստակ սահմանում է հաղթողին, այնուամենայնիվ որոշեցինք շապիկ նվիրել նաև երկրորդ տեղն զբաղեցնող մասնակցին։

 

Հաղթողն «Արսենալի» երկրպագու Տիգրան Հարությունյանն է, որը վաստակել էր 2253 միավոր։ Այն 20 միավորով ավելին է 2016/17 մրցաշրջանի մեր հաղթողի միավորից։ Երկրորդ տեղն զբաղեցրեց «Ուոթֆորդի» երկրպագու Դավիթ Խաչատրյանը։

 

Մեր նոր լիգային միանալու կոդն է՝ 1625066-369448

Մաղթում ենք հաղթանակներով լի մրցաշրջան բոլորիդ։

Ֆենթզիի հաղթողը ստացավ իր մրցանակը

03.09.2017, 20:15

Ֆենթզիի հաղթողը ստացավ իր մրցանակը

www.premierleague.am կայքը երրորդ տարին անընդմեջ լիգա է բացում Fantasy Premier League առաջնությունում, որի հաղթողը որպես նվեր ստանում է Պրեմիեր Լիգայի իր նախընտրած ֆուտբոլիստի մարզաշապիկը՝ Անգլիայում ակումբի պաշտոնական խանութից։

կարդալ...

Fantasy-ի հաղթողը ստացավ իր մրցանակը

08.07.2016, 19:12

Fantasy-ի հաղթողը ստացավ իր մրցանակը

Պրեմիեր Լիգայի 2015/16 մրցաշրջանի մեկնարկից առաջ մեր ֆեյսբուքյան էջում հայտնեցինք Fantasy Premier League-ում լիգա բացելու մասին, որին մասնակցեցին 140 ֆուտբոլասեր։

կարդալ...