Նորություններ

Տոբի Ալդերվերելդ. «Արսենալ» կամ «Տոտտենհեմ» տեղափոխվելն ինձ համար կնշանակի մի քայլ առաջ»

18.12.2012, 16:20

Տոբի Ալդերվերելդ«Այաքսի» պաշտպան Տոբի Ալդերվերելդը հայտարարել է, որ պատրաստ է տեղափոխվել Անգլիայի առաջնություն:

 

-Եթե ժամանակն եկել է, ուրեմն դա կլինի, բայց հիմա ինձ համար առավել կարևոր է «Այաքսը»: «Այաքսն» այն հիանալի ակումբն է, որտեղ կարելի է անցկացնել ողջ կարիերան: Եթե ստիպված լինեմ ընտրել որևէ այլ ակումբ, ապա այն միանշանակ պետք է «Այաքսին» նման լինի: Իսկ «Այաքսի» նման ակումբներ մեր օրերում քիչ կան: Կան ֆանտաստիկ ակւմբներ, օրինակ «Արսենալն» ու «Տոտտենհեմը»: Նման ակումբ տեղափոխվելը կնշանակի մի քայլ առաջ,- ասել է նա:

 

Հիշեցնենք, որ «Տոտտենհեմում» խաղում է Ալդերվերելդի նախկին խաղընկերը` Յան Վերտոնգենը: Sky Sports

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...