Նորություններ

«Տոտենհեմը» և «Չելսին» կպայքարեն Պեդրո Օբիանգի համար

27.11.2012, 00:00

Պեդրո Օբիանգ«Տոտենհեմը» և «Չելսին» պատրաստվում են պայքարել «Սամպդորիայի» տաղանդավոր կիսապաշտպան Պեդրո Օբիանգի համար: Սակայն ֆուտբոլիստի գործակալը նշել է, որ գվինեացի կիսապաշտպանը իրեն երջանիկ է զգում իտալական ակումբում:

 

-Մենք տեղյակ ենք, որ Օբիանգով հետաքրքրվում են մի շարք իտալական, իսպանական և անգլիական ակումբներ, սակայն Պեդրոն մտածում է միայն «Սամպդորիայի» մասին: Մենք ուրախ ենք այդ ակումբների հետաքրքրությամբ, սակայն այժմ ոչ մի ակումբի հետ բանակցություն չենք վարում:

 

Բացի դա, դեռևս շուտ է տրանսֆերի մասին խոսելը: Չէ որ հիմա Պեդրոյի միակ նպատակը թիմին օգնելն է,- ասել է գվինեացու գործակալը:

 

Ավելացնենք նաև, որ Պեդրոն ծնունդով Հասարակածային Գվինեայից է, սակայն ունի Իսպանիայի քաղաքացիություն և խաղում է Իսպանիայի Մ19 հավաքականում:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...