Մոտակա հանդիպումը

19 հունվար 2021, 22:00

Նորություններ

Տոտտենհեմը Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչում

06.01.2021, 07:10

Սիսսոկոյի և Սոնի գոլերի շնորհիվ Տոտտենհեմը հաղթանակի հասնելով Բրենթֆորդի նկատմամբ (2-0 ), իններորդ անգամ դուրս եկավ Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչ, որտեղ հաղթող է ճանաչվել չորս անգամ, վերջին անգամ ՝ 2008 թվականին։

 

Ժոզե Մոուրինյուն այս հանդիպումը համարեց «ամենակարևորը» իր՝ Տոտտենհեմյան կարիերայի ընթացքում․ «Սա շատ կարևոր հաղթանակ էր, և մենք ընդամենը մեկ հաղթանակի հեռավորության վրա ենք գտնվում տիտղոսից»,- եզրափակեց մարզիչը։

 

Պորտուգալացի մասնագետը Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ դուրս է գալիս արդեն երրորդ անգամ։

 

Եզրափակիչի մյուս ուղեգրի համար պայքարելու են մանչեսթերյան թիմերը, որոնց հանդիպումը կայանալու է այսօր՝ 23։45-ին։

 

Եզրափակիչը, որ ավանդույթի համաձայն անցկացվելու է Ուեմբլի մարզադաշտում տեղի կունենա ապրիլի 25-ին։

Լիվերպուլը այս մրցաշրջանում ունի մի շարք խնդիրներ․ Մո Սալահ

15.01.2021, 23:03

Լիվերպուլը այս մրցաշրջանում ունի մի շարք խնդիրներ․ Մո Սալահ

Լիվերպուլը լավագույնն է հեղինակած գնդակներով՝ 37, թիմի գլխավոր ռմբարկուն Մո Սալահը առաջատարն է 13 գոլերով, բայց վերջին երկու խաղերում մերսիսայդցիները չկարողացան գրավել մրցակիցների դարպասները, նման բան վերջին անգամ եղել էր 2018-ի մայիսին։  Յուրգեն Կլոպպը մի քանի անգամ դժգոհել է թիմի ռիթմից, «մեր խաղում չկա ռիթմ»,- մի քանի անգամ նշել է գերմանացի մասնագետը։      ...

կարդալ...

Ուեյն Ռունին ավարտեց խաղացողի կարիերան

15.01.2021, 20:19

Ուեյն Ռունին ավարտեց խաղացողի կարիերան

Ուեյն Ռուուուուուունիիիիիիի․․․․   Անգլիայի պատմության լավագոյն ֆուտբոլիստներից մեկը ավարտեց խաղացողի կարիերան և դարձավ Դերբի Քաունթիի մարզիչը։   Ռունիի ֆուտբոլիստի կարիերան իրոք յուրահատուկ է եղել 253 գոլ Մանրեսթեր Յունայթեդում. մանկունյանցիների բոլոր ժամանակներում լավագույն ռմբարկուն 208 գոլ Պրեմիեր Լիգայում․ ավելի շատ միայն Ալան Շիրերն է հեղինակել Անգլացին շատ գեղեցիկ գոլեր է հեղինակել, բայց այս մեկը ուղղակի փառահեղ էր․․․  ...

կարդալ...