Նորություններ

«Տոտտենհեմը» համաձայնեցրել է երկու տաղանդավոր խորվաթ ֆուտբոլիստների տրանսֆերները

01.07.2013, 09:50

Ալեն Հալիլովիչ«Տոտտենհեմը» Զագրեբի «Դինամոյի» հետ համաձայնության է եկել երկու տաղանդավոր ֆուտբոլիստների տեղափոխության հարցում: Լոնդոնյան ակումբը 20 մլն եվրոյով (17 մլն ֆունտ) կգնի Ալեն Հալիլովիչին և Թին Ժեդվային:

 

Ինչպես հաղորդում է խորվաթական հեղինակավոր Sportske Novosti պարբերականը, կենտրոնական պաշտպան Ժեդվայը Անդրե Վիլաշ-Բոաշի թիմին կմիանա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, իսկ կիսապաշտպան Հալիլովիչը՝ հաջորդ ամռանը:

 

Այժմ Ալենը և Թինը ընդամենը 17 տարեկան են, սակայն երկուսն էլ հանդես են գալիս «Դինամոյի» առաջին թիմում և համարվում են Եվրոպայի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից: Ժեդվայի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Արսենալը», սակայն «Տոտտենհեմը» ավելի հաջողակ գտնվեց:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...