Նորություններ

«Տոտտենհեմը» համաձայնեցրել է Պաուլինյոյի տրանսֆերային արժեքը

22.06.2013, 09:52

Պաուլինյո«Տոտտենհեմը» համաձայնեցրել է «Կորինտիանսի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոյի տրանսֆերային արժեքը: Վիլաշ-Բոաշի թիմը բրազիլիացու համար կվճարի 17 մլն ֆունտ:

 

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, բրազիլիական ակումբը հաստատել է, որ համաձայնվել է իր աստղին զիջել «Տոտտենհեմին»: Պաուլինյոն իր պայմանագիրը «Տոտտենհեմի» հետ կքննարկի Կոնֆեդերացիայի գավաթի ավարտից հետո:

 

Լոնդոնյան ակումբը հուսով էր, որ կկարողանա 24-ամյա կիսապաշտպանին ձեռք բերել 15 մլն ֆունտով, սակայն այլ ակումբների հետաքրքրության պատճառով Վիլաշ-Բոաշը որոշեց ռիսկի չգնալ և արագ համաձայնության գալ:

 

Տարբեր լուրերի համաձայն, Պաուլինյոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Ռոման» և «Ինտերը»: Մի բան հստակ է, որ տաղանդավոր բրազիլիացին հաջորդ մրցաշրջանը կսկսի Եվրոպայում:

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

07.04.2018, 20:06

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ»  (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

կարդալ...