Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

«Տոտտենհեմը» հաստատեց Թրիպերի տրանսֆերը

19.06.2015, 21:10

Կիրան Թրիպեր«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Բերնլիի» աջ պաշտպան Կիրան Թրիպերի հետ հինգ տարվա պայմանագրի ստորագրման մասին:

 

Չնայած որ Թրիպերի արդեն նախկին ակումբը լքեց Պրեմիեր Լիգան, 24-ամյա անգլիացին իր խաղով լավ տպավորություն թողեց՝ բազում գոլային պահեր ստեղծելով իր թիմակիցների համար:

 

Լուրերի համաձայն, «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի սանի համար պայքարում էր նաև «Լիվերպուլը», սակայն Կիրանի համար պայքարում հաղթող դուրս եկավ «Տոտտենհեմը»: Գործարքը գնահատվում է 3,5 մլն ֆունտ, որից 1,2 մլն-ը կգնա «քաղաքայիններին»:

 

-Երբ ես առաջին անգամ լսեցի «Տոտտենհեմի» հետաքրքրության մասին, միանգամից համաձայնվեցի տեղափոխվել: Սա մեծ ակումբ է, և ես անհամբեր սպասում եմ թիմին միանալուն, որպեսզի ցույց տամ իմ հնարավորությունները,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Թրիպերը:

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 2-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

04.02.2018, 22:41

«Լիվերպուլ» 2-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 5-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմին»։

կարդալ...