Նորություններ

«Տոտտենհեմը» հաստատեց Սոնի տրանսֆերը

28.08.2015, 13:29

HEUNG-MIN-SON«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Սոն Հին Մինին գնելու մասին։ Գործարքը գնահատվում է 20 մլն ֆունտ։

 

Գերմանիայում հանդես գալու ժամանակահատվածում Սոնը աչքի է ընկել խաղային կայունությամբ։ Բունդեսլիգայում մասնակցած 135 խաղում նա դարձել է 41 գոլի հեղինակ։

 

«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մտադիր է 23-ամյա հարավկորեացուն օգտագործել կիսապաշտպանության ձախ եզրում կամ որպես երկրորդ հարձակվող։

 

Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Սոնի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրվել։ Սոնը «Տոտտենհեմում» հանդես կգա 7 համարի մարզաշապիկով։

«Տոտտենհեմ» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

13.01.2019, 22:23

«Տոտտենհեմ» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յուանյթեդին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 5-0 «Բորնմուտ» (տեսանյութ)

26.12.2018, 23:03

«Տոտտենհեմ» 5-0 «Բորնմուտ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Բորնուտին»։

կարդալ...