Նորություններ

«Տոտտենհեմը» ձգձգում է Բեյլի տեղափոխությունը, որպեսզի խափանի «Արսենալի» ծրագրերը

30.08.2013, 20:23

Գարեթ Բեյլ«Տոտտենհեմը» չի շտապում Գարեթ Բեյլին բաց թողնել «Ռեալ Մադրիդ»: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Դանիել Լևին Բեյլի տրանսֆերը կհաստատի կիրակի օրվանից ոչ շուտ:

 

Լևիի այդ որոշումը պայմանավորված է հյուսիսլոնդանյան դերբիով, որը տեղի կունենա կիրակի օրը: «Տոտտենհեմի» նախագահը չի ցանկանում, որ «Արսենալ» - «Տոտտենհեմ» խաղից առաջ «զինագործներին» միանան «Ռեալի» որոշ ֆուտբոլիստներ:

 

Հիշեցնենք, որ «Արսենալը» հետաքրքրվում է մադրիդցիների ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլի, Անխել Դի Մարիայի և Կարիմ Բենզեմային ծառայություններով, իսկ վերջիններիս տրանսֆերները հնարավոր կլինի գնել միայն այն դեպքում, երբ Բեյլը տեղափոխվի «Ռեալ»:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...