• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» ձեռք բերեց Տոբի Ալդերվերելդին

Տոբի Ալդերվերելդ«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է Մադրիդի «Ատլետիկոյի» կենտրոնական պաշտպան Տոբի Ալդերվերելդին գնելու մասին մասին: Գործարքն արժեցել է 11 մլն ֆունտ:

Հիշեցնենք, որ Տոբին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես եկավ «Սաութհեմպտոնում»: «Սրբերը» մտադիր էին բելգիացու տրանսֆերը գնել 6,8 մլն ֆունտով, որն ամրագրված էր ակումբների միջև առկա պայմանագրով:

Սակայն մադրիդյան ակումբը նախընտրեց Ալդերվերելդին ուղարկել «Տոտտենհեմ», որն ավելի լավ պայմաններ էր առաջարկել: Եվ չնայած, որ «Սաութհեմպտոնը» դատարանով սպառնում է «Ատլետիկոյին», այսօր լոնդոնյան ակումբը 26-ամյա պաշտպանին ներկայացրել է որպես իր ֆուտբոլիստ:

Հինգ տարվա պայմանագիր ստորագրելով «Տոտտենհեմի» հետ՝ Տոբին «Ուայթ Հարթ Լեյնում» համալրեց բելգիացիների քանակը, որտեղ արդեն հանդես են գալիս Նասեր Շադլին, Մուսա Դեմբելեն և Յան Վերտոնգենը: Վերջինիս հետ Ալդերվերելդը կհամագործակցի պաշտպանության կենտրոնում:

-Ինձ համար մեծ պատիվ է «Տոտտենհեմի» ֆուտբոլիստ դառնալը: Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար և հուսով եմ, որ փառահեղ ժամանակ կանցկացնեմ այս ակումբում,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ալդերվերելդը:

Հետաքրքիր փաստեր