Նորություններ

«Տոտտենհեմը» ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել Վերտոնգենի հետ

12.02.2014, 09:42

Յան Վերտոնգեն«Տոտտենհեմը» պատրաստվում է ավելի լավ պայմաններով պայմանագիր առաջարկել իր պաշպան Յան Վերտոնգենին:

 

Այժմ Յանն իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Ուայթ Հարթ Լեյնում»: Ժամանակին «Տոտտենհեմը» բելգիացի պաշտպանի համար պայքարում հաղթեց «Միլանին», «Բարսելոնային» և «Արսենալին»:

 

Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, շատ ակումբներ են շարունակում հետևել 26-ամյա Վերտոնգենին, ինչի համար էլ լոնդոնյան ակումբը ցանկանում է նոր՝ երկարաժամկետ պայմանագիր ունենալ իր առաջատարի հետ:

 

Այս պահին Յանը ստանում է շաբաթական ընդամենը 40 հզր ֆունտ, սակայն ակումբը պատրաստվում է նրան դարձնել իր ֆուտբոլիստների մեջ ամենաշատ վարձատրվողներից մեկը:

 

Միաժամանակ հայտնի է դառնում, որ «Տոտտենհեմի» մեկ այլ պաշտպան Վլադ Կիրիկեշի ապաքինման համար կպահանջվի մեկուկես ամիս:

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

07.04.2018, 20:06

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ»  (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

կարդալ...