Նորություններ

«Տոտտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի» (անոնս)

21.04.2013, 13:20

Տոտտենհեմ - Մանչեսթեր ՍիթիՊրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի կունենա Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր տեղի «Տոտտենհեմը» կընդունի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

 

«Քաղաքայինների» համար այս հանդիպումը իրենց կարգը ապացուցելու համար լավ հնարավորություն է, քանի որ Մանչինիի սաները առաջնության ավարտից 5 տուր առաջ «Յունայթեդին» զիջում են 13 միավոր:

 

«Տոտտենհեմը» պայքարում է Չեմպիոնների Լիգայի հաջորդ խաղարկության ուղեգրի համար: Լոնդոնյան ակումբը այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում և ընդամենը 3 միավոր է բաժանում 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսիից»: Այս խաղին կարող է մասնակցել «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը, ով «Բազելի» հետ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակիչ խաղում վնասվածք ստացավ և մինչ այժմ դաշտ դուրս չի եկել:

 

1997թ-ից հետո Լոնդոնյան ակումբն ամենախոշոր պարտությունը կրել է հենց «Մանչեսթեր Սիթիից»: 2011թ-ին «Սիթին» «Ուայթ Հարթ Լեյնում» հաղթեց 1-5 հաշվով:

 

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 2:2

Խաղին կարող եք հետևել մեր կայքում՝ հետևյալ հղումով:

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...