Նորություններ

«Տոտտենհեմ» 0-3 «Լիվերպուլ» (տեսանյութ)

31.08.2014, 18:22

LiverpoolՊրեմիեր Լիգայի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:

 

«Կարմիրները» վստահ հաղթանակ տարան՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը: Հանդիպման արդեն 8-րդ րոպեին Ռահիմ Ստերլինգն առաջ մղեց մերսիսայդցիներին: Երկրորդ խաղակեսում էլ 11 մետրանոցից աչքի ընկավ Սթիվեն Ջերարդը, մեկ անգամ էլ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Ալբերտո Մորենոն:

 

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 6 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական:

 

Գոլեր. Ստերլինգ՝ 8ր, Ջերարդ՝ 49ր, Մորենո՝ 60ր:

«Արսենալ» 2-3 «Կրիստալ Փելես» (տեսանյութ)

21.04.2019, 20:56

«Արսենալ» 2-3 «Կրիստալ Փելես» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Կրիստալ Փելեսին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

14.04.2019, 21:22

«Լիվերպուլ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր լավագույն քառյակի համար պայքարող «Չելսիին»։

կարդալ...