Նորություններ

«Տոտտենհեմ» 2-0 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

02.10.2016, 19:07

spurs-cityՊրեմիեր Լիգայի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել երկու առաջատարները։ «Տոտտենհեմն» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։

 

Լոնդոնյան ակումբն անակնկալ, սակայն արժանի հաղթանակ տարավ մինչ այս խաղը 100% արդյունավետություն ունեցող «քաղաքայինների» նկատմամբ։ «Տոտտենհեմը» հանդիպման ելքը վճռեց դեռ առաջին խաղակեսում։ Նախ 9-րդ րոպեին գնդակը սեփական թիմի դարպասն ուղարկեց Ալեքսանդր Կոլարով, ապա 37-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց Դելե Ալին։ Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։

 

Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 17 միավորով կշարունակի պահպանել 2-րդ հորիզոնականը։

 

Գոլեր․ Կոլարով՝ 9ր (ինքն․), Ալի՝ 37ր։

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

17.02.2018, 11:44

Ագուերոն և Հաուն հունվար ամսվա լավագույններն են

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Բորնմուտի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...