Նորություններ

«Տոտտենհեմ» 2-1 «Արսենալ» (տեսանյութ)

07.02.2015, 18:39

SpursՊրեմիեր Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը կայացավ «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»:

 

Անզիջում և գեղեցիկ լոնդոնյան դերբիում ավելի ուժեղ գտնվեց «Տոտտենհեմը»՝ տանելով կամային հաղթանակ: Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց հյուրերից թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը:

 

56-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Հարի Քեյնը, ով նաև խփեց իր թիմի հաղթական գնդակը:

 

Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի սաները մրցաշարային աղյուսակում շրջանցեցին «Արսենալին» և բարձրացան 4-րդ հորիզոնական:

 

Գոլեր. Օզիլ՝ 11ր, Քեյն՝ 56ր, 86ր:

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...