Նորություններ

«Տոտտենհեմ» 2-1 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

20.03.2017, 10:59

Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։

 

Լոնդոնյան ակումբը 2-1 հաշվով հաղթանակ տարավ «Ուայթ Հարթ Լեյնում»։ Հանդիպման հաշիվը 14֊րդ րոպեին բացեց Քրիստիան Էրիկսենը, իսկ 33-րդ րոպեին Դելե Ալին անվրեպ իրացրեց իր վաստակած 11 մետրանոցը՝ կրկնապատկելով «Տոտտենհեմի» առավելությունը։ Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Ջեյմս Ուորդ-Պրոուզը։

 

Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 59 միավորով կշարունակի պահպանել 2-րդ հորիզոնականը։

 

Գոլեր․ Էրիկսեն՝ 14ր, Ալի՝ 33ր (11մ), Ուորդ-Պրուզ՝ 52ր։

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

08.04.2018, 19:31

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...