Նորություններ

«Տոտտենհեմ» 2-1 «Սուոնսի» (տեսանյութ)

28.02.2016, 20:01

Spurs-SwanseaՊրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։

 

Լոնդոնյան ակումբը բավական ծանր հանդիպում անցկացրեց սեփական հարկի տակ և տարավ կամային հաղթանակ։ Գոլ բաց թողնելուց հետո երկրորդ խաղակեսում հաշիվը հավասարեցրեց փոխարինման դուրս եկած Նասեր Շադլին, իսկ 7 րոպե հետո հաղթական գոլը խփեց Դենի Ռոուզը։

 

Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 54 միավորով կշարունակի զբաղեցնել 2-րդ հորիզոնական։

 

Գոլեր․ Պալոսկի՝ 19ր, Շադլի՝ 70ր, Ռոուզ՝ 77ր։

Լևին կատարում է Ժոզեի ցանկությունները

19.09.2020, 23:44

Լևին կատարում է Ժոզեի ցանկությունները

Տոտտենհեմը բավականին ակտիվ է վերջին օրերին տրանսֆերային շուկայում։ Մինչև մյուս ակումբները մտածում են, Լևին գործում է․ Սերխիո Ռեգիլիոնը Տոտտենհեմի ֆուտբոլիստ է։ Պայմանագրում հատուկ կետ կա, որին համաձայն Ռեալ Մադրիդը հաջորդ երկու տարիների ընթացքում իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը առաջնային գնման իրավունք ունի։  

կարդալ...

Բեյլը վերադառնում է Տոտտենհեմ

19.09.2020, 22:03

Բեյլը վերադառնում է Տոտտենհեմ

Բեյլը վերադառնում է այնտեղ, որտեղ նրան միշտ սիրել ու սպասել են։ Մադրիդում ուելսցին անցկացրել է 251 խաղ և դարձել է 105 գոլի հեղինակ, որից միայն 80-ը Լա Լիգայում, ինչը համարվում է լավագույն ցուցանիշը բրիտանացի ֆուտբոլիստների շրջանում։  

կարդալ...