Մոտակա հանդիպումը

29 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

«Տոտտենհեմ» 5-1 «Սանդերլենդ»

08.04.2014, 00:59

SpursՊրեմիեր Լիգայի 33-րդ տուրի վերջին խաղը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Սանդերլենդին»:

 

Թիմ Շերվուդի սաները ջախջախիչ հաղթանակ տարան «սև կատուների» նկատմամբ: Խաղի հաշիվը բացվեց 17-րդ րոպեին, երբ «Տոտտենհեմի» պաշտպանի սխալ փոխանցումից հետո գնդակ հայտնվեց Լի Կատերմոլի մոտ, ով էլ խփեց իր թիմի միակ գոլը:

 

Բաց թողած գոլից հետո «Տոտտենհեմի» ֆուտբոլիստները հինգ անգամ գրավեցին Վիտո Մանոննեի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Էմանուել Ադեբայորը, մեկական անգամ էլ աչքի ընկան Քրիստիան Էրիկսենը, Գիլֆի Սիգուրդսոնը և Հարի Քեյնը:

 

«Տոտտենհեմը» հաղթեց 5:1 հաշվով և վաստակած 59 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական:

 

Գոլեր. Կատերմոլ՝ 17ր, Ադեբայոր՝ 28ր, 86ր, Քեյն՝ 59ր, Էրիկսեն՝ 78ր, Սիգուրդսոն՝ 90ր:

 

Դիտել հանդիպման ամբողջական տեսագրությունը Դիտել հանդիպման ամբողջական տեսագրությունը

«Տոտտենհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

16.09.2018, 09:57

«Տոտտենհեմ» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

«Ուոթֆորդ» 2-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

02.09.2018, 20:54

«Ուոթֆորդ» 2-1 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում միմյանց էին հանդիպել առաջատարներից «Ուոթֆրոդը» և «Տոտտենհեմ Հոտսպուրը»։

կարդալ...