Նորություններ

Տևեսը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Սիթիի» հետ

21.01.2013, 14:43

Կարլոս ՏևեսՀարձակվող Կարլոս Տևեսը մերժել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը կնքել նոր պայմանագիր և պատրաստվում է հաջորդ տարվա ամռանը վերադառնալ «Բոկա Խունիորս»:

 

Ավելի վաղ ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել էր, որ ցանկանում են երկարաձգել գործող պայմանագիրը Տևեսի հետ: Արգենտինացու պայմանագիրը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ քաղաքայինները առաջակում են երկարաձգել այն ևս 2 տարով:

 

Մինչդեռ Կարլոսը հրաժարվել է մնալ Մանչեսթերում: 28-ամյա արգենտինացին հստակ որոշել է վերադառնալ այնտեղ, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան:

 

-Ես ունեմ մի ամբողջ տարվա պայմանագիր «Սիթիի» հետ, և նրանք առաջարկում էին երկարաձգել այն ևս երկու տարով: Ես նախընտրում եմ վերադառնալ հայրենիք, իսկ «Սիթին» չի ցանկանում ազատել ինձ առանց որևէ փոխհատուցման:

 

Եվրոպայում կմնամ ևս 2 տարի, իսկ հետո կվերադառնամ: «Բոկայի» նախագահը միշտ ասել է, որ ինձ համար ակումբի դռները միշտ բաց են: Ես շատ եմ ուզում նորից հագնել նրանց մարզաշապիկը:

 

Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բոկայում»,- ասել է Տևեսը: Sunday Mirror

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Բերնլի» (տեսանյութ)

20.10.2018, 20:05

«Մանչեսթեր Սիթի» 5-0 «Բերնլի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում առաջատարներից «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...

«Քարդիֆ Սիթի» 0-5 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

23.09.2018, 11:11

«Քարդիֆ Սիթի» 0-5 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...