Նորություններ

Քայլ Ուոլկերը երկարաձգեց պայմանագիրը «Տոտտենհեմի» հետ

28.10.2013, 21:00

Քայլ Ուոլկեր«Տոտտենհեմի» աջ պաշտպան Քայլ Ուոլկերը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2019թ-ը:

 

2011/2012 մրցաշրջանի ընթացքում երիտասարդ անգլիացին ապահովեց իր տեղը «Տոտտենհեմի» հիմնական կազմում: Այդ տարի Ուոլկերը ճանաչվեց տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և հրավեր ստացավ Անգլիայի ազգային հավաքականից:

 

Նախորդ մրցաշրջանում Ուոլկերը «Տոտտենհեմի» կազմում իր թիմիակիցների համեմատ ամենաշատ հանդիպումն է անցկացրել: Ընդհանուր առմամբ նա «Տոտտենհեմի» համազգեստով 112 անգամ է դաշտ դուրս եկել և դարձել է 2 գոլի հեղինակ:

 

Չնայած որ Ուոլկերի նախորդ պայմանագրի ժամկետը հեռու էր լրանալուց, սակայն ակումբի ղեկավարությունը որոշեց ավելի լավ պայմաններով պայմանագիր առաջարկել իր պաշտպանին:

In Jose We Trust...

23.11.2019, 16:19

In Jose We Trust...

Մեկ օրվա մեջ Տոտտենհեմը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Մաուրիսիո Պոչետինոյին և նշանակեց Ժոզե Մոուրինյոյին։ Ձեզ ենք ներկայացնում այդ փոփոխության և հետագա կանխատեսումների մասին մեր պատկերացումները․

կարդալ...

Տոտտենհեմ-Բավարիա 2-7: Կամ Արյունահեղություն Լոնդոնի Հյուսիսում

03.10.2019, 10:47

Տոտտենհեմ-Բավարիա 2-7: Կամ Արյունահեղություն Լոնդոնի Հյուսիսում

Տոտտենհեմը սկսեց խաղը հրաշալի ֆուտբոլով, բայց կորցրեց առավելությունը, երբ դադարեց ինտենսիվ պրեսինգի դիմել: Բավարիան հասավ առավելության Գնաբրիի ու Լեվանդովսկիի հայոկապության շնորհիվ, ոչ թե կոլեկտիվ խաղի:

կարդալ...