Նորություններ

«Քարդիֆը» վարձակալեց Վիլֆրիդ Զախային

31.01.2014, 18:05

Վիլֆրիդ Զախա«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախան մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի «Քարդիֆ Սիթիում»: Այս մասին հաղորդում է ուելսյան ակումբի պաշտոնական կայքը:

 

Անգլիայի հավաքականի երիտասարդ կիսապաշտպանը «մանկունյանցիներին» էր միացել 2013թ-ին: Այդ ժամանակ «Յունայթեդը» «Կրիստալ Փելեսին» վճարեց 15 մլն ֆունտ: Սակայն Զախան չկարողացավ արդարացնել սպասելիքները: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վիլֆրիդն ընդամենը 28 րոպե է անցկացրել խաղադաշտում:

 

Զախան իր նոր ակումբում հանդես կգա 36 համարի մարզաշապիկով:

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

31.03.2018, 20:18

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Սևիլյային» և դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից

14.03.2018, 13:13

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Սևիլյային» և դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից

Երեկ կեսգիշերին «Օլդ Թրաֆորդում» կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սևիլյա» պատասխան հանդիպումը։

կարդալ...