Մոտակա հանդիպումը

18 օգոստոս 2018, 15:30

Նորություններ

«Քարդիֆը» և «Ստոկ Սիթին» փոխանակվեցին հարձակվողներով

28.01.2014, 22:30

Պիտեր ՕդեմվինգիեԻնչպես և սպասվում էր, «Քարդիֆը» և «Ստոկ Սիթին» փոխանակվեցին իրենց հարձակվողներով: Կենուայն Ջոնսը տեղափոխվեց «Քարդիֆ», իսկ Պիտեր Օդեմվինգիեն՝ «Ստոկ»:

 

32-ամյա Օդեմվինգիեն «Ստոկ Սիթիի» հետ 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել: Նիգերիացի հարձակվողն իր նոր թիմում նորամուտը կարող է նշել «Սանդերլենդի» դեմ խաղում:

 

Ինչ վերաբերվում է Ջոնսին, ապա ավարտին է հասել նաև նրա տեղափոխությունը «Քարդիֆ»: Ուելսյան ակումբին մնում է ստանալ ֆուտբոլի Անգլիայի ասոցիացիայի թույլտվությունը:

 

Ավելացնենք, որ Կենուայնը «Ստոկից» հեռացավ գլխավոր մարզիչ Մարկ Հյուզի հետ ունեցած տարաձայնության պատճառով:

«Չելսին» տրանֆերային շուկայում դարպասապահի նոր ռեկորդ սահմանեց

09.08.2018, 16:12

«Չելսին» տրանֆերային շուկայում դարպասապահի նոր ռեկորդ սահմանեց

«Չելսին» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 80 մլն եվրո (71 մլն ֆունտ)։

կարդալ...

Տիբո Կուրտուան տեղափոխվեց Մարդիդի Ռեալ

09.08.2018, 15:59

Տիբո Կուրտուան տեղափոխվեց Մարդիդի Ռեալ

Մադրիդի Ռեալը պաշտոնապես հայտնեց «Չելսիի» և Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերային իրավունքները գնելու մասին։ Գործարքի արժեքը կազմել է 35 մլն ֆունտ։

կարդալ...