Մոտակա հանդիպումները

29 հունվար 2019, 23:45

Նորություններ

Քեյնը նոր պայմանագիր ստորագրեց «Տոտտենհեմի» հետ

02.02.2015, 15:48

Հարի Քեյն«Տոտտենհեմի» լավագույն ռմբարկու Հարի Քեյնը նոր՝ հինգ տարվա պայմանագիր ստորագրեց իր ակումբի հետ:

 

Քեյնին ակումբի առաջին թիմում խաղալու հնարավորություն տվեց «Տոտտենհեմի» դեռ նախկին մարզիչ Թիմ Շերվուդը: Մաուրիսիո Պոչետինոյի գալուց հետո Հարին որոշ ժամանակ տեղը զիջեց Ադեբայորին և Սոլդադոյին, սակայն հետո ապացուցեց, որ արժանի է մեկնարկային կազմում լինելուն:

 

Այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում միասին Քեյնը խփել է 20 գոլ և արդարացիորեն համարվում է թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

 

Հարիի այդ առաջընթացի պարգևադրումը դարձավ ավելի բարձր աշխատավարձով նոր պայմանագիրը, որը «Տոտտենհեմին» թուլ է տալիս իր ծագող աստղին պահել մինչև 2020թ-ը:

«Տոտտենհեմ» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

13.01.2019, 22:23

«Տոտտենհեմ» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յուանյթեդին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 5-0 «Բորնմուտ» (տեսանյութ)

26.12.2018, 23:03

«Տոտտենհեմ» 5-0 «Բորնմուտ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Բորնուտին»։

կարդալ...