Նորություններ

Քեյնի աշխատավարձը 35-րդն է Պրեմիեր Լիգայում (ցանկ)

29.12.2017, 12:51

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը, որը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան։

 

Ֆրանսիացի ֆուտբոլիստը շաբաթական վաստակում է 290'000 ֆունտ։ Ցուցակում երկրորդը Ռոմելու Լուկակուն է, որը մեկ շաբաթում ստանում է 250'000 ֆունտ։ Երրորդը տեղը կիսում են Զլատան Իբրահիմովիչը, Սերխիո Ագուերոն և Յայա Տուրեն։

 

Առաջնության վերջին 2 մրցաշրջանների լավագույն ռմբարկու Հարի Քեյնը, որը ռմբրակուների ցուցակը գլխավորում է նաև ընթացիկ մրցաշրջանում, վաստակում է ընդամենը 110'000 ֆունտ և 35-րդն է ցուցակում։ Իսկ Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը 140'000 ֆունտ է և 17-րդն է Daily Mail-ի կազմած ցուցակում։

 

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

13.01.2018, 23:22

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

13.01.2018, 13:34

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...