Նորություններ

«Քուինս Պարկ Ռեյնջերսը» բաժանվել է երկու մասի

29.01.2013, 14:37

Քուինս Պարկ ՌեյնջերսDaily Mail պարբերականի փոխանցմամբ Անգլիայի գավաթից դուրս մնալուց հետո «Քուինս Պարկ Ռեյնջերսի» ֆուտբոլիստները բառացիորեն բաժանվել են երկու ճամբարի:

 

Շաբաթ օրը «ՔՊՌ»-ը սեփական հարկի տակ պարտվեց «Միլթոնին», որից հետո էլ «ՔՊՌ»-ի հանդերձասրահում իսկական քաոս էր տիրում: Ըստ ականատեսների՝ ֆուտբոլիստները վիրավորում էին միմյանց և սպառնում դիմել բռունցքների օգնությանը:

 

Որոշ տվյալների համաձայն միջադեպը տևել է 1.5-2 րոպե, իսկ պատճառը այն է եղել, որ խաղացողները միմյանցից ցանկություն են պահանջել ամբողջությամբ նվիրվել ակումբին և անձնական շահերը վեր չդասել:

 

Ավելացնենք, որ ավելի վաղ հունվարին ակումբի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոստովանել էր, որ փորձառու խաղացողների և նորեկների միջև գոյություն ունի փոխադարձ հակակրանք:

«Սաութհեմպտոնն» Օսթինին վերադարձրեց Պրեմիեր Լիգա

16.01.2016, 16:35

«Սաութհեմպտոնն» Օսթինին վերադարձրեց Պրեմիեր Լիգա

«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնեց ՔՊՌ-ի հարձակվող Չարլի Օսթինին գնելու մասին։ Գործարքն արեժեցել է 4 մլն ֆունտ։

կարդալ...

«Լիվերպուլը» հաստատեց Կոլկերի տրանսֆերը

12.01.2016, 22:10

«Լիվերպուլը» հաստատեց Կոլկերի տրանսֆերը

«Լիվերպուլը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց ՔՊՌ-ի պաշտպան Սթիվեն Կոլկերին։ Այս մասին հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։

կարդալ...