• Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Հադերսֆիլդ Թաուն
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Ուոթֆորդ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Սուոնսի Սիթի
  • Ստոկ Սիթի
  • Վեստ Բրոմվիչ Ալբիոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Տոտտենհեմ Հոտսպուր

    Նորություններ

    «ՔՊՌ»-ը կարող է Օդեմվինգիեին ձեռք բերելու համար առաջարկել Հոյլետտին

    31.01.2013, 14:43

    Ջունիոր Հոյլետտ«Քուինս Պարկ Ռեյնջերսը» կարող է ամեն դեպքում ձեռք բերել «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Պիտեր Օդեմվինգիեին, եթե նրա փոխարեն առաջարկի նիգերիացի Ջունիոր Հոյլետտին:

     

    Ավելի վաղ հունվարին «ՔՊՌ»-ն առաջարկել էր 2.5 և 3 մլն ֆունտ 31-ամյա Օդեմվինգիեի համար, սակայն երկու առաջարկներն էլ մերժվել էին, չնայած որ անձամբ ֆուտբոլիստը ցանկություն ուներ տեղափոխվել «Լոֆտուս Ռոուդ»:

     

    Birmingham Mail-ի փոխանցմամբ հարցը կարող է լուծվել, եթե «ՔՊՌ»-ը «Վեստ Բրոմվիչին» գումարի հետ առաջարկի նաև 22-ամյա վինգեր Ջունիոր Հոյլետտին, որն այս պահին խաղային պրակտիկա չունի Հարի Ռեդնապի թիմում:

     

    Խնդիր կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե Հոյլետտը պահանջի պահպանել իր ընթացիկ աշխատավարձը: Ջունիորը ստանում է 39 հազար ֆունտով ավելի, քան Օդեմվինգիեն ստանում է շաբաթական «Վեստ Բրոմվիչում»:

    «Տոտտենհեմ» 1-1 «Վեստ Բրոմվիչ» (տեսանյութ)

    25.11.2017, 21:15

    «Տոտտենհեմ» 1-1 «Վեստ Բրոմվիչ» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում «Տոտտենհեմ Հոտսպուրը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։

    կարդալ...

    «Վեստ Բրոմվիչ» 0-4 «Չելսի» (տեսանյութ)

    18.11.2017, 21:01

    «Վեստ Բրոմվիչ» 0-4 «Չելսի» (տեսանյութ)

    Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալվել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։

    կարդալ...