Նորություններ

«ՔՊՌ»-ը հրաժարվեց Դայեր Կիրոնից

08.01.2013, 16:35

Դայեր Կիրոն«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտարարել է, որ կիսապաշտպան Դայեր Կիրոնը հեռանում է ակումբից:

 

Դայերը «Լոֆտուս Ռոուդ» է տեղափոխվել 2011 հուլիսին, սակայն ընդամենը 4 անգամ է խաղացել մեկնարկային րոպեներից և 4 անգամ էլ փոխարինման դուրս եկել: Հենց 34-ամյա Դայերի գոլը փրկեց «ՔՊՌ»-ին պարտությունից «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում: (1:1)

 

Այնուամենայնիվ, ակումբը որոշել է խզել պայմանագիրը Կիրոնի հետ վնասվածքների պատճառով: «ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը շնորհակալություն է հայտնել Դայերին և վստահաբար նշել, որ նա կգտնի նոր ակումբ:

«Սաութհեմպտոնն» Օսթինին վերադարձրեց Պրեմիեր Լիգա

16.01.2016, 16:35

«Սաութհեմպտոնն» Օսթինին վերադարձրեց Պրեմիեր Լիգա

«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնեց ՔՊՌ-ի հարձակվող Չարլի Օսթինին գնելու մասին։ Գործարքն արեժեցել է 4 մլն ֆունտ։

կարդալ...

«Լիվերպուլը» հաստատեց Կոլկերի տրանսֆերը

12.01.2016, 22:10

«Լիվերպուլը» հաստատեց Կոլկերի տրանսֆերը

«Լիվերպուլը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալեց ՔՊՌ-ի պաշտպան Սթիվեն Կոլկերին։ Այս մասին հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։

կարդալ...