Նորություններ

ՔՊՌ-ն գնեց Լերոյ Ֆերին

20.08.2014, 21:58

Լերոյ Ֆեր«Քուինս Պարկ Ռեյջերսը» պաշտոնապես հայտնել է «Նորվիչ Սիթիի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լերոյ Ֆերին գնելու մասին:

 

Այս ամռանը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը մասնակցած Ֆերի տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը ծախսել է 8 մլն ֆունտ: Լերոյը «ռեյնջերների» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել:

 

24-ամյա Ֆերը, ով «Նորվիչում» ընդամենը մեկ մրցաշրջան անցկացրեց, դարձավ այս ամառվա ընթացքում Հարի Ռեդնապի թիմի արդեն հինգերորդ նորեկը՝ Սթիվ Կոլկերից, Ռիո Ֆերդինանդից, Մաուրիսիո Իսլայից և Ջորդան Մատչից հետո:

 

Ավելացնենք, որ Ֆերը լոնդոնյան ակումբում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...