Նորություններ

ՔՊՌ-ն վարձակալեց Էդուարդո Վարգասին

22.08.2014, 07:04

Էդուարդո Վարգաս«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է «Նապոլիի» հարձակվող Էդուարդո Վարգասին մեկ տարով վարձակալելու մասին:

 

Վարգասը, ով Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ մասնակցեց Չիլիի հավաքականի բոլոր չորս խաղերին և իսպանացիների դեմ խաղում դարձավ հաղթական գոլի հեղինակ, «Լոֆտոս Ռոուդում» միացավ իր հայրենակից Մաուրիսիո Իսլային, ով տեղափոխվել էր «Յուվենտուսից»:

 

24-ամյա Վարգասը լոնդոնյան ակումբում կխաղա 24 համարի մարզաշապիկով: Էդուարդոյի նորամուտը կարող է լինել Պրեմիեր Լիգայի արդեն հաջորդ տորում, երբ «ռեյնջերները» լոնդոնյան դերբիում կմրցեն «Տոտտենհեմի» հետ:

 

-Էդուարդոն բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նա շատ ունիվերսալ է: Նա լավ տպավորություն թողեց աշխարհի առաջնության ժամանակ,- ասել է Հարի Ռեդնապը:

Ռեդնապ․ «Ռեշֆորդը չի մասնկացի Եվրո-2016֊ին»

01.06.2016, 11:11

Ռեդնապ․ «Ռեշֆորդը չի մասնկացի Եվրո-2016֊ին»

«Տոտտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը չի սպասում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Եվրո-2016֊ին անգամ մեկ րոպե խաղալու հնարավորություն կստանա։

կարդալ...

Մարադոնան Նապոլիին խորհուրդ է տվել գնել Քեյնին

27.04.2016, 18:02

Մարադոնան Նապոլիին խորհուրդ է տվել գնել Քեյնին

«Նապոլիի» և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան իտալական ակումբին խորհուրդ է տվել պայմանագիր ստորագրել «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ։

կարդալ...