«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)
08.04.2018, 19:31
28 ապրիլ 2018, 15:30
16.04.2014, 10:22
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը վերսկսել է ամբողջական ծրագրով մարզումները և պատրաստ է մասնակցել Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում «Հալլ Սիթիի» դեմ հանդիպմանը: Վաղը ընդհանուր թիմի հետ իր առաջին մարզումը կանցկացնի նաև Աբու Դիաբին:
Հիշեցնենք, որ Օզիլը բացակայում է մարտի սկսզբից, երբ վնասվածք ստացավ ազդրի հատվածում: Ինչ վերաբերվում է Դիաբիին, ապա նա ծնկի խաչաձև կապանների հետ խնդիր ուներ դեռ նախորդ մրցաշրջանից:
-Օզիլը պատրաստ կլինի առաջիկա խաղին: Դիաբին հինգշաբթի օրը կվերադառնա ամբողջական ծրագրով մարզումներին: Նրա հաշվով դժվար է ինչ որ բան ասել, քանի որ նա մեկ տարուց ավել չի խաղացել:
Ինձ համար դժվար է հստակ ժամկետ ասելը, սակայն ֆիզիկապես նրա մոտ ամեն ինչ կարգին է: Նա երկրորդ թիմի հետ մեկ-երկու խաղի կմասնակցի, որից հետո կմիանա մեզ,- ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Goal
08.04.2018, 19:31
01.04.2018, 18:30