• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օլիվյե Ժիրուն ներողություն է խնդրել ընտանիքից, կնոջից և ակումբից

Օլիվյե Ժիրու«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն ընդունել է դավաճանությունը և ներողություն է խնդրել կնոջից, ընտանիքից և ակումբից:

Փետրվարի 2-ի գիշերվա ժամը 3-ին Ժիրուին նկատել էին Լոնդոնի հյուրանոցներից մեկում մոդել Սելիա Կեյի հետ: Այս պատմությունը հայտնի դարձավ Պրեմիեր Լիգայում «Լիվերպուլի» դեմ խաղից հետո, որում «Արսենալը» պարտվեց 5:1 հաշվով և Ժիրուն էլ առանձնապես աչքի չընկավ:

Անգլիայի գավաթում «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ The Sun պարբերականը շարունակեց ճնշումը Ժիրուի վրա: Թերթը հայտնեց, որ ունի ֆրանսիացու դավաճանությունը հաստատող անհերքելի ֆոտոապացույցներ: Օլիվյեն չհերքեց այդ լուրերը և ներողություն խնդրեց իր արարքի համար:

«Ես ներողություն եմ խնդրում կնոջիցս, ընտանիքիցս և իմ մարզչից, խաղընկերներից, ակումբի երկրպագուներից: Այս պահին մնացածը կարևոր չէ»,- թվիթերյան իր էջում գրել է Ժիրուն:

Ավելացնենք, որ Անգլիայի գավաթի այսօրվա խաղում Ժիրուն ընդամենը 5 րոպե խաղաժամանակ ստացավ:

Հետաքրքիր փաստեր