Նորություններ

Օլիվյե Ժիրու. «Իմ կարիերան Անգլիայում ավելի լավ է սկսվել, քան Անրիինն ու Դրոգբայինը»

07.05.2013, 15:23

Օլիվյե Ժիրու«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտնել է, որ նա իր դեբյուտային մրցաշրջանն Անգլիայում ավելի լավ է անցկացնում, քան Պրեմիեր Լիգայի լեգենդներ Թիերի Անրին և Դիդյե Դրոգբան:

 

Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն 17 գոլ է խփել: Օրինակի համար «Արսենալի» պատմության լավագույն ռմբարկու Անրին իր դեբյուտային 1999/2000 մրցաշրջանում 26 գոլ է խփել, իսկ Դրոգբան «Չելսիում» 2004/05 մրցաշրջանում 16 գոլի հեղինակ է դարձել:

 

Մինչդեռ Օլիվյեն, ով նաև 11 արդյունավետ փոխանցում է կատարել, կարծում է, որ իր նորամուտն ավելի հաջող է ընթանում:

 

-Ես եկել եմ այստեղ վան Պերսիի փոխարեն, և երբ հայտնվում ես նման մեծ ակումբում, ապա քո առաջ մեծ պահանջներ են դրվում: 17 գոլ և 11 արդյունավետ փոխանցում. սա ավելի լավ է, քան Անրիինն ուԴրոգբայինն իրենց դեբյուտային մրցաշրջաններում: Սա ցույց է տալիս իմ կարգը: Այս թիմի և անձնակազմի հետ ես ավելի լավն եմ դարձել: Ես նոր մակարդակ եմ տեղափոխվել: Եվ ես ցանկանում եմ շարունակել առաջընթացս,- հայտնել է Ժիրուն: Daily Mirror

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...