Մոտակա հանդիպումը

22 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

Օուեն․ «Արսենալն» աշխարհի ամենակայուն թիմն է

02.03.2017, 22:12

Արսեն ՎենգերԱնգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը «Արսենալին» համարել է աշխարհի ամենակայուն թիմը։ Եվ սա ամենևին էլ հաճոյախոսություն չէ։

 

«Բավարիայից» կրած 5։1 հաշվով պարտությունից հետո Արսեն Վենգերի թիմը գործնականում դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից։ «Զինագործների» գործերը լավագույն կերպով չեն ընթանում նաև Պրեմիեր Լիգայում, որտեղ նրանք չեմպիոնական պայքարի իրական շանս ունեին, իսկ այժմ պայքարում են լավագույն քառյակում տեղ ունենալու համար։

 

-Կարծում եմ «Արսենալն» աշխարհի ամենակայուն թիմն է։ Բոլորն ասում են «Մենք սպասելիքներից ցածր ենք խաղում»։ Սակայն դուք ուղղակի տեսեք, թե ինչքան կայուն է «Արսենալը»։

 

Յուրաքանչյուր տարի նրանք մրցաշրջանն ավարտում են երրորդ կամ չորրոդ տեղում։ Յուրաքանչյուր տարի նրանք Չեմպիոնների Լիգայից դուրս են մնում 1/8 եզրափակչից։ Նրանք նույն մակարդակի վրա են վերջին 10-12 տարում։ Ամեն ինչ նույնն է։

 

Նրանք հաղթում են Պրեմիեր Լիգայի միջակ ակումբներին և անցնում են Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը։ Սակայն երբ հանդիպում են «Բավարիային» կամ «Մանչեսթեր Յունայթեդին», պարտություն են կրում։ Նրանք ցածր մակարդակի վրա են, սակայն կայուն են,֊ ասել է Օուենը։ BT Sport

«Քարդիֆ» 2-3 «Արսենալ» (տեսանյութ)

02.09.2018, 18:23

«Քարդիֆ» 2-3 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր Ուելսը ներկայացնող «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...

«Արսենալ» 3-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

25.08.2018, 19:59

«Արսենալ» 3-1 «Վեստ Հեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր իր լոնդոնյան հարևան «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...