Նորություններ

Օսկար. «Մեզ համար յուրաքանչյուր տիտղոս կարևոր է»

10.12.2012, 13:59

Օսկար«Չելսին» ներկայացնելու է Եվրոպան Աշխարհի ակումբային առաջնությանը, և թիմը մեկնում է առաջնությանը լավ ներկայանալու հույսերով: Այս մասին հայտնել է ակումբի կիսապաշտպան Օսկարը World Soccer Digest-ին:

 

-Կձգտենք նվաճել տիտղոսը: «Չելսիի» համար յուրաքանչյուր տիտղոս կարևոր է: Եթե հաղթենք, դա մեզ կտա առավել մեծ վստահություն և ուժ մրցաշրջանի մնացած ժամանակի համար:

 

Օսկարը, լինելով բրազիլացի, խոսել է նաև իր երկրի` այս առաջնության նկատմամբ վերաբերմունքի մասին:

 

-Բրազիլիայում այս առաջնությունը հնարավորություն է տալիս խաղալու Եվրոպայի թոփ ակումբներից որևիցե մեկի հետ: Երկար տարիներ ֆուտբոլիստների համար սա շատ լավ հնարավորություն է եղել խաղալ մի ակումբի դեմ, որն ունի ֆուտբոլային լրիվ ուրիշ մշակույթ: Այս տարին էլ կարծում եմ բացառություն չի լինի:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...