Նորություններ

Ֆաբիոն կարող է տեղափոխվել «Ֆրայբուրգ»

22.01.2014, 12:42

Ֆաբիո Դա Սիլվա«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպան Ֆաբիո Դա Սիլվան մրցաշրջանի մնացած հատվածը կարող է վարձավճարով անցկացնել գերմանական «Ֆրայբուրգում»:

 

The Guardian-ի տեղեկություններով, երկու ակումբները զգալի առաջընթաց են գրանցել բանակցություններում և «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը չի պատրաստվում խոչընդոտել Ֆաբիոյի տեղափոխությանը, քանի որ այդ դիրքում կան Պատրիս Էվրան և Ալեքսանդր Բյուտները:

 

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլիացի եղբայրները հազվադեպ են հայտնվում «Յունայթեդի» մեկնարկային կազմում, ինչն էլ ստիպում է խաղային պրակտիկա ունենալու համար մտածել ակումբը փոխելու մասին:

 

Ավելացնենք, որ այս պահին «Ֆրայբուրգը» զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը և խնդիր է դրված պահել տեղը Բունդեսլիգայի հաջորդ մրցաշրջանում:

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

05.05.2018, 08:56

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոնը» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...