Նորություններ

Ֆաբիո Կապելոն ոչ մի առաջարկ չի ստացել «Չելսիից»

04.03.2013, 16:01

Ֆաբիո ԿապելոՌուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն ժխտել է լուրերն այն մասին, թե իրեն առաջարկել են «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը:

 

«Ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի և երկրպագուների փոխադարձ ատելությունը, ինչպես նաև թիմի անհաջող ելույթներն ընթացիկ մրցաշրջանում ապացուցում են, որ իսպանացի մասնագետն ամռանը կհեռանա «Սթեմֆորդ Բրիջից»:

 

Սրա հետ կապված մամուլն այժմ խոսում է, թե ով կարող է գլխավորել «Չելսին» այս ամռանը: Այս ցուցակում է հայտնվել նաև 66-ամյա Կապելոն:

 

-Ես ոչ մի առաջարկ չեմ ստացել: Այժմ ես մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես նվաճել Աշխարհի առաջնության ուղեգիր Ռուսաստանի հավաքականի հետ,- հայտնել է Կապելոն: La Stampa

«Ուոթֆորդ» 4-1 «Չելսի» (տեսանյութ)

06.02.2018, 09:33

«Ուոթֆորդ» 4-1 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Վիկարիջ Ռոուդ մարզադաշտում, ուր «Ուոթֆորդը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Չելսիին»։

կարդալ...

«Չելսի» 0-3 «Բորնմուտ» (տեսանյութ)

01.02.2018, 01:46

«Չելսի» 0-3 «Բորնմուտ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Բորնմուտին»։

կարդալ...