Նորություններ

Ֆաբրեգասը Մոուրինյոյին խորհուրդ է տվել զբաղվել իր գործերով

20.02.2014, 17:26

Սեսկ Ֆաբրեգաս«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կրկին քննադատել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին և վերջինիս խորհուրդ է տվել զբաղվել իր գործերով:

 

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթի» - «Բարսելոնա» խաղից առաջ Մոուրինյոն հայտնեց, որ այս «Բարսելոնան» վատագույնն է վերջին տարիների մեջ:

 

Անմիջապես այդ խաղից հետո, որում կատալոնցիները հաղթեցին 0:2 հաշվով, Ֆաբրեգասը հայտնեց, որ Մոուրինյոն պետք է ձայնը կտրի: Այժմ Սեսկը պորգուգալացի մարզչին խորհուրդ է տալիս զբաղվել իր բուն գործերով:

 

-Նա պետք է խոսի միայն «Չելսիի» և նրա մասնակցությամբ խաղերի մասին: Ես չեմ կարծում, որ նա պետք է այլ բանի մասին խոսի: Դա ուղղակի իր գործը չի: Եթե նրան լսենք, ապա մենք պետք է դադարեինք ֆուտբոլ խաղալ, սակայն մենք գլխավորում ենք աղյուսակը, դուրս ենք եկել գավաթի եզրափակիչ, իսկ Չեմպիոնների Լիգայում գտնվում ենք լավ վիճակում,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Չելսի» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

01.04.2018, 20:57

«Չելսի» 1-3 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր գործող չեմպիոն «Չելսին» ընդունել էր «Տոտտենհեմին»։

կարդալ...

«Չելսի» 2-1 «Կրսիստալ Փելես» (տեսանյութ)

10.03.2018, 23:27

«Չելսի» 2-1 «Կրսիստալ Փելես» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի այսօրվա վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» ընդունել էր «Կրիստալ Փելեսին»։

կարդալ...