Նորություններ

Ֆաբրեգասը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

26.07.2013, 12:15

Սեսկ Ֆաբրեգաս«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է Անգլիայում գտնվող իր ընկերներին, որ ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

 

Ինչպես հայտնի է, «Բարսան» մերժել է Ֆաբրեգասին գնելու «կարմիր սատանաների» երկու առաջարկներ, սակայն «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը չի կորցնում «Արսենալի» նախկին աստղին ձեռք բերելու հույսերը:

 

Մոյեսին վստահություն է ներշնչում Ֆաբրեգասի` Անգլիա վերադառնալու ցանկություն ունենալը: Համաձայն Daily Mail-ի, Սեսկն իր անգլիացի ընկերներին պատմել է, որ պատրաստ է ընդունել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկությունը:

 

Լուրերի համաձայն, Ֆաբրեգասին շատ է գրավում այն փաստը, որ նա կարող է նորից խաղալ «Արսենալում» իր թիմակից Ռոբին վան Պերսիի հետ: Բացի այդ, Սեսկը կարող է հույս ունենալ, որ  այստեղ կանոնավոր խաղային փորձ կունենա, ինչը «Բարսելանայում» չէր ստանում:

 

Մոտակա ժամանակներս «Յունայթեդը» պետք է նոր առաջարկ անի իսպանացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար:

«Մանչեսթեր Յունայթեդ» 3-2 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանութ)

06.10.2018, 22:26

«Մանչեսթեր Յունայթեդ» 3-2 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Վեստ Հեմ» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

29.09.2018, 17:25

«Վեստ Հեմ» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում, ուր «Վեստ Հեմը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...