Նորություններ

Ֆելայնին` նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, իսկ Քլարկը` լավագույն մարզիչ

11.12.2012, 19:12

Մարուան Ֆելայնին ամսվա լավագույն ֆուտբոլիստ«Էվերթոնի»կիսապաշտպան Մարուան Ֆելայնին ճանաչվել է Պրեմիեր Լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

 

25-ամյա բելգիացին նախորդ ամսվա 5 խաղում 4 գնդակ է խփել: Եվ նրա շնորհիվ է թիմն այս պահին գտնվում մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում, որը տալիս է նրանց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու հնարավորություն: Չնայած թիմը վերջին 10 խաղերից 7-ն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:

 

Ֆելայնին այս մրցաշրջանում արդեն 8 գոլ է խփել: Նա ապահովում է կիսապաշտպանության և հարձակման միջև կապը:

 

Իսկ լավագույն մարզիչ է ճանաչվել Սթիվ Քլարկը, որը մարզում է «Վեստ Բրոմվիչը»: Թիմն այս մրցաշրջանում իսկական հայտնություն դարձավ. նրանք ունեն այնքան միավոր, ինչքան որ «Չելսին»:

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

13.01.2018, 23:22

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

13.01.2018, 13:34

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...