Նորություններ

Ֆերգյուսոն․ «Քո բնավորությունը պետք է ավելի ուժեղ լինի, քան ֆուտբոլիստներինը»

13.09.2013, 14:19

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը պատմել է մարզչական գործունեության որոշ սկզբունքների մասին:

 

-Ֆուտբոլում հաղթանակը տալիս է կարճաժամկետ առավելություն: Ակումբի կառուցումը բերում է կայունության,- ասել է Ֆերգյուսոնը:

 

Փորձառու մասնագետը նաև պատմել է, թե ինչպես կարելի է թիմ ստեղծել:

 

-Խաղացողների երեք տեսակ կա․ 30-ամյա, 23-30 տարեկաններ և ավելի երիտասարդներ: Գաղափարը նրանում է, որ միասին նրանք լավագույն արդյունքն են բերում: Այսպիսով, թիմի հաջող շրջանը տևում է չորս տարի:

 

Քո բնավորությունը պետք է ավելի ուժեղ լինի, քան ֆուտբոլիստներինը: Եթե ֆուտբոլիստը սկսում է ազդել շրջապատողների վրա, նրան պետք է հրաժեշտ տալ: Անգամ եթե նա աշխարհի լավագույն խաղացողն է,- Harvard Business Review պարբերականին տված հարցազրույցում ասել է Ֆերգյուսոնը:

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

05.05.2018, 08:56

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոնը» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...