Նորություններ

Ֆերդինանդը մեկնել է Քաթար՝ մեկնաբանելու անգլիացիների խաղը Սան Մարինոյի դեմ

21.03.2013, 16:02

Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնել է Քաթար, որպեսզի հեռուստատեսությամբ հանդես գա որպես փորձագետ և իր կարծիքը հայտնի անգլիացիների խաղի մասին Սան Մարինոյի դեմ:

 

Ավելի վաղ Ֆերդինանդը հրավիրվել էր Անգլիայի ազգային հավաքական, սակայն վերականգնողական կուրսի յուրահատկության պատճառով հրաժարվեց մասնակցել հավաքականի երկու հանդիպումներին:

 

34-ամյա Ֆերդինանդը դառնալու է արաբական Al Jazeera հեռուստաընկերության աստղային հյուրը: Al Jazeera-ն ուրբաթ երեկոյան ուղիղ միացում է կատարելու Սան Մարինոյից: Այսպիսով միայն թռիչքի վրա Ռիոն վատնելու է 15 ժամ: Այս մասին հայտնում է The Times-ը:

 

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Ֆերդինանդն ամեն դեպքում եղավ ազգային հավաքականի մարզչական բազայում և զրուցեց գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի հետ: Բժիշկների կարծիքով արտագնա հանդիպումների պատճառով խախտվելու էր ֆուտբոլիստի անցնելիք վերականգնողական կուրսը: Այդ իսկ պատճառով նրան տուն ուղարկեցին:

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

20.01.2018, 21:11

«Բերնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 8-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...