Նորություններ

Ֆերդինանդ․ «Սիթին» Չեմպիոնների Լիգան հաղթելու շանս չունի»

25.02.2016, 18:49

Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգան հաղթելու ոչ մի շանս չունի և Անգլիայի գավաթը միակ առաջնությունն էր, որտեղ «Սիթին» կարող էր տիտղոս նվաճել։

 

Հաշվի առնելով Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալի» և «Չելսիի» պարտությունը՝ «Սիթին», որը 1։3 հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին», ամենից հեռանկարային անգլիական ակումբն է համարվում այդ առաջնությունում։

 

Սակայն Կիևում հաղթանակի հասենլու համար Մանուել Պելեգրինիի թիմը ստիպված եղավ զոհաբերել Անգլիայի գավաթը՝ 5-րդ փուլում պարտվելով «Չելսիին» (1։5)։ Ֆերդինանդը համարում է, որ «քաղաքայինները» սխալ ընտրություն են կատարել։

 

-Ինչպիսի՞ շանս ունեն նրանք Չեմպիոնների Լիգայում։ Իմ կարծիքով՝ ոչ մի։ Նրանք շանս ունեի՞ն հաղթելու Անգլիայի գավաթը։ Ա՛յո։ Դա տիտղոս է, որը ցանկանում է իր ձեռքում պահել յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Տիտղոս նվաճելու միակ հավանական տարբերակը Անգլիայի գավաթն էր,- ասել է «Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը։ BT Sport

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...

«Լիվերպուլը» պարտվեց, սակայն դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ

03.05.2018, 09:09

«Լիվերպուլը» պարտվեց, սակայն դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ

Երեկ կեսգիշերին կայացավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափկչի երկրորդ պատասխան հանդիպումը։ «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Ռոմային»։

կարդալ...