Նորություններ

Ֆերդինանդ. «Հիմարություն կլինի Ռեդնապին հեռացնելը»

16.10.2014, 20:01

Ռիո Ֆերդինանդ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտնել է, որ ակումբի կողմից հիմարություն կլինի գլխավոր մարզչի պաշտոնից Հարի Ռեդնապին հեռացնելը:

 

Այս պահին «ռեյնջերները» գտնվում են Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, ինչի պատճառով խոսվում է Ռեդնապի հնարավոր հեռացման մասին: Սակայն Ռիոն վստահ է, որ դա լուծում չէ:

 

-Մենք դեռ բավական խաղեր չենք անցկացրել: Իմ կարծիքով, հիմարություն կլինի սեղմել այդ խուճապի կոճակը: Հարին մարտիկ է և ես հավատում եմ, որ նա հեռու է հանձնվելուց: Նա ցանկանում է ակումբը դուրս հանել այս բարդ իրավիճակից:

 

Ոչ ոք չի ցանկանում տեսնել, ինչպես են հեռացնում իր մարզչին: Հաճելի չէր, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացրեց Դևիդ Մոյեսին, ես չեմ ցանկանում դա տեսնել այստեղ: Դա մեր ձեռքերում է, ֆուտբոլիստների, մարզչական շտաբի ձեռքբերում,- ասել է Ֆերդինանդը: Evening Standard

Ռեդնապ․ «Ռեշֆորդը չի մասնկացի Եվրո-2016֊ին»

01.06.2016, 11:11

Ռեդնապ․ «Ռեշֆորդը չի մասնկացի Եվրո-2016֊ին»

«Տոտտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը չի սպասում, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Եվրո-2016֊ին անգամ մեկ րոպե խաղալու հնարավորություն կստանա։

կարդալ...

Ֆերդինանդ․ «Սիթին» Չեմպիոնների Լիգան հաղթելու շանս չունի»

25.02.2016, 18:49

Ֆերդինանդ․ «Սիթին» Չեմպիոնների Լիգան հաղթելու շանս չունի»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգան հաղթելու ոչ մի շանս չունի և Անգլիայի գավաթը միակ առաջնությունն էր, որտեղ «Սիթին» կարող էր տիտղոս նվաճել։

կարդալ...