Մոտակա հանդիպումները

24 նոյեմբեր 2018, 19:00

Ֆերդինանդ. «Չեխի տրանսֆերը լավագույնն է այս ամառվա ընթացքում, սակայն չեմպիոն դառնա «Չելսին»

Պետր Չեխ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը դարպասապահ Պետր Չեխի տրանսֆերը «Չելսիից» «Արսենալ» համարել է այս ամառվա ընթացքում լավագույն գործարքը, սակայն միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոն կդառնա «Չելսին»:

 

Երեկ 33-ամյա Չեխն «Արսենալին» օգնեց հաղթել իր նախկին թիմին և նվաճել Անգլիայի սուպերգավաթը: Ֆերդինանդի կարծիքով, «զինագործները» փայլուն գործարք են իրականացրել:

 

-Լավագույն տրանսֆերը կատարել է «Արսենալը»: Ես այդպես կասեի եթե անգամ նրանք գնեին միայն Չեխին: Սա առաջնության լավագույն ձեռքբերումն է: Նրա հետ տիտղոս նվաճելու շանսերն ավելի մեծ կլինի,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

 

Սակայն անգամ այդպիսի բարձրակարգ դարպասապահի հետ Արսեն Վենգերի թիմը չի կարող դառնալ երկրի չեմպիոն: Այս կարծիքն ունի Ռիոն:

 

-Այդ պարտությունը ոչնչով չի ազդի առաջնությունում նրանց ելույթների վրա: «Չելսին» կհաղթի տիտղոսը: Նրանք ունեն լավագույն կազմը,- ասել է Ֆերդինանդը: The Telegraph