Նորություններ

Ֆերնանդինյո. «Չէի հավատում, որ «Յունայթեդն» այդքան թույլ է»

25.03.2014, 15:49

Ֆերնանդինյո«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն խոստովանել է, որ Պրեմիեր Լիգայի առաջին շրջանում չէր սպասում այդքան թույլ խաղ «Մանչեսթեր Յունայթեդից» (4:1):

 

Սեպտեմբերին «քաղաքայինները» «Էթիհադում» առանց որևէ խնդրի 4 գնդակ ուղարկեցին գործող չեմպիոնի դարպասը: Պատասխան խաղից առաջ Ֆերնանդինյոն հիշել է առաջին խաղը և խոստովանել, որ իրեն զարմացրել էր «Յունայթեդի» խաղամակարդակը:

 

-Այդ ժամանակ ես առաջին անգամ էի խաղում «Յունայթեդի» դեմ: Այն մեծ ակումբ է՝ մեծ պատմությամբ և լավ ֆուտբոլիստներով, ուստի ինձ համար զարմանալի էր նրանց խաղը և որ այդքան հեշտությամբ կարողացանք հաղթել նրանց:

 

Այժմ մենք այնտեղ ենք գնում հաղթանակի համար, սակայն գիտենք, որ դերբիում ամեն ինչ հնարավոր է: Մենք պայքարում ենք տիտղոսի համար, իսկ «Յունայթեդն»՝ իր պատվի համար,- Manchester Evening News-ին հայտնել է բրազիլիացի կիսապաշտպանը:

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

12.05.2019, 19:50

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի չեմպիոն (տեսանյութ)

Այսօր միաժամանակ կայացան Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի բոլոր 10 հանդիպումները։ Չեմպիոնական պայքարում գտնվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բրայթոնին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

25.04.2019, 00:55

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթեր Սիթի»  (տեսանյութ)

Այսօր կայացավ Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։

կարդալ...