Նորություններ

Ֆերնանդո Տորրեսը բաց կթողնի մեկ ամիս

24.01.2014, 20:09

Ֆերնանդո Տորրես«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը ոտքի կապանի վնասվածքի պատճառով մեկ ամիս չի կարողանա դաշտ դուրս գալ:

 

Հիշեցնենք, որ այդ վնասվածքը իսպանացի հարձակվողը ստացել է Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հաղթական խաղում (3:1): Առաջիկա խաղերի ընթացքում «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տրամադրության տակ կլինեն հարձակվողներից միայն Սամուել Էտո՚Օն և Դեմբա Բան:

 

-Տորրեսը միակ ֆուտբոլիստն է, ով բացակայում է: Մեկ ամիս կամ երեք շաբաթ կպահանջվի նրա ապաքինման համար,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...